Բաղադրամասեր
4 բաժակ շաքարավազ,
20 գ ժելատին,
0.5 թեյի գդալ սոդա,
2 թեյի գդալ լիմոնի աղ
Պատրաստման եղանակը
Նախորոք թրջել ժելատինը (2 ճաշի գթալին 100 գ ջուր): Կաթսայի մեջ լցնել մեկ բաժակ ջուր, շաքարավազ և դնել մարմանդ կրակին՝ անընդհատ խառնելով:
3 րոպե եռալուց հետո ավելացնել ժելատինը: Կաթսան վերցնել կրակի վրայից և խառնել այնքան մինչև ժելատինը հալվի: Թողնել որ մի քիչ սառի և հարիչով հարել 5 րոպե, թողնել 5 րոպե հանգստանա և նորից 5 րոպե հարել:
Ավելացնել լիմոնի աղ և սոդա: Ձեռքով հարել 10 րոպե և թողնել 20 րոպե հանգստանա, որպեսզի այդ զանգվածը երկու անգամ ավելանա:
Ստացված զանգվածը լցնել թաց տախտակի վրա ևկլորավուն ձև տալ և այդպես թողնել 1 ժամ: Հետո բարակ դանակով զգուշությամբ հանել տախտակի վրայից: Զեֆիրը պատրաստ է:
Կարող եք մատուցել խաղողի հատիմներով: